ԱԺ փոխնախագահը հանդիպել է Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակի հետ![]() 26 փետրվարի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ: Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում պետք է քննարկվեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը քննարկվել է փետրվարի 25-ին և հերթական անգամ հետաձգվել` Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հեղինակը: Երկուստեք կարևորվել է թե՛ Բունդեսթագի, թե ՛միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ոճիրների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը: Կողմերն արձանագրել են, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է, հայտնում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմը: Բուդեսթագում Քրիստոնյա-դեմոկրատներն առաջարկել են բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը (քիչ այս կամ այն կողմ) միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել: Բանաձևը քվեարկության չի դրվել, սակայն և չի մերժվել, այլ հետաձգվել է: 2015-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մասին: Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածւ ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»: Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և Գերմանիայի նախագահը, և խորհրդարանի նախագահը, նշել է.«Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |