Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարը27 փետրվարի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի լույս 27-ի գիշերը` Դամասկոսի ժամանակով 12:00-ին: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը: Փետրվարի 25-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Աղան հայտնեց, որ հրադադարին համաձայն խմբավորումների քանակը գերազանցել է 100-ը և շարունակում է աճել: Կոմիտեն առաջարկել է հրադադարի դիտարկումը հանձնարարել մի մարմնի, որը կստեղծվի այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խմբի հիման վրա, որի կազմում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, այլ երկրներ: Հաշտեցման գործընթացն առավել հաջող է ընթանում այն շրջաններում, որտեղ ուժեղ են կառավարական զորքերի դիրքերը` Լաթակիա, Հոմս, Դերաա, Դամասկոս: Միևնույն ժամանակ, Ռաքքա և Իդլիբ գավառներում, որտեղ ուժեղ են իսլամիստական խմբավորումների դիրքերը, այդ ջանքերը զգալի արդյունք չեն տվել: Զինված հակամարտությունը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտին, այդ ընթացքում ըստ ՄԱԿ տվյալների զոհվել է ավելի քան 220.000 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |