Fitch. Ադրբեջանի վարկային վարկանիշն` «աղբային», ՀՆԱ-ի կրճատումը` 3.3%27 փետրվարի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը որոշում է կայացրել նվազեցնել Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչև «աղբային» «BB+», հայտնում է Tert.am-ը Bloomberg գործակալության վրա հղումով: «Նավթի ցածր գներն էապես վատացրել են երկրի ֆինանսական դրությունը»,- նշել են գործակալության վերլուծաբանները: Փետրվարին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ նավթի միջազգային գների անկման պատճառով իր երկրում ստեղծված տնտեսական խորը ճգնաժամի վերջը չի տեսնում: Փետրվարի 16-ին ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil ընկերությունը փակեց իր ներկայացուցչության գրասենյակը Ադրբեջանում: Վերլուծաբանների խոսքով՝ վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել է երկրի իշխանությունների` ծախսերը և եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյունկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանշային գործողություն առաջացնել: Գործակալության ներկայացուցիչները կանխատեսել են նաև 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3.3%-ով։ Ավելի վաղ Raiffeisen Bank International-ի վերլուծաբանները հայտարարել էին, որ Fitch միջազգային վարկանշային գործակալությունը փետրվարի 26-ին պլանային կարգով կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը և կարող է այն իջեցնել մեկ մակարդակով՝ մինչև «աղբային» մակարդակի։ Փետրվարի սկզբին մեկ այլ միջազգային վարկանշային գործակալություն՝ Moody’s-ը, նվազեցրել է երկրի վարկանիշը մեկ մակարդակով՝ ներդրումայինից ցածր մակարդակի՝ «Ba1»-ի, իսկ դրանից օրեր առաջ նվազեցվել է Ադրբեջանի սուվերեն վարկանիշը S&P վարկանշային գործակալության կողմից՝ «BBB-»-ից մինչև «BB+»։Գործակալությունների որոշումը երկրի տնտեսության համար նավթի գների անկման բացասական հետևանքների արձագանքն է: Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |