Իրանի մեջլիսում 2 հայ պատգամավոր է ընտրվել![]() 27 փետրվարի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին կայացել են 10-րդ գումարման մեջլիսի ընտրությունները, որին մասնակցող 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել են: Այս մասին հայտնել է մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա տեղեկացրել է, որ հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74%-ը, 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուի միջև: Հարավային ընտրատարածքում Ժորժ Աբրահամյանը պայքարել է միայնակ, քանի որ մյուս թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել, գրում է Tert.am-ը: Քարոզարշավի սկզբում հայ համայնքին հատկացված երկու տեղի համար պայքարում էր 9 իրանահայ թեկնածու, սակայն նրանցից 5-ը ինքնաբացարկ են ներկայացրել: Խանլարյանը նաև տեղեկացրել է , որ, ընդհանուր առմամբ, ամբողջ Իրանում ընտրություններին մասնակցության թիվը բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից 31 մլն-ը մասնակցել է ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6.230 թեկնածու, որոնք պայքարել են խորհրդարանի 290 մանդատի համար: Կարդացեք նաև՝ Իրանի մեջլիսում իրանահայ համայնքը 2 տեղ ունի Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |