ԱԶԲ-ն համաֆինանսավորելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի շինարարությունը![]() 27 փետրվարի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մոտ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը: Այս մասին տեղեկացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպմանը ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը: Քննարկման ընթացքում Բեգլարյանը նշել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին: Նա պարզաբանել է նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի ՀՀ տնտեսության զարգացմանը և հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները: Բեգլարյանը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում կան միջազգային չափանիշներին համապատասխանող՝ նյութատեխնիկական բազա և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին վերաբերող առանցքային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: ՀՀ հյուսիսում կան երկու հիմնական սահմանային հատումներ Վրաստանի հետ՝ Բավրան, որը կկապվի բազմափուլ ֆինանսավորման գործիքի միջոցով ԱԶԲ ֆինանսավորմամբ Հյուսիս-Հարավ միջանցքին; և Բագրատաշենը, որը M6-ը կկապի Վանաձոր-Ալավերդի-Վրացական սահման ճանապարհի միջոցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |