Հայաստանցիները կկարողանան անզեն աչքով տեսնել Յուպիտերը27 փետրվարի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Յուպիտեր մոլորակը: Այդ մասին ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, մարտի 8-ի գիշերը կհայտնվի Երկիր մոլորակի և Արևի հետ միևնույն գծի վրա, այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։ Ամբողջ ձմեռ Յուպիտերը երևացել է գիշերային երկնքում, իսկ մարտի 8–ին կգրանցվի այդ իրադարձության բարձրագույն կետը։ «Խոշոր երկնային մարմինները դանդաղ են շարժվում։ Այդ պատճառով մի քանի ամիս շարունակ Արեգակը, Երկիր մոլորակն ու Յուպիտերը կգտնվեն մոտավորապես նույն գծի վրա և կերևան ոչ միայն մարտի 8-ին, այլ նաև մի քանի ամսվա ընթացքում»,-ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով` Արեգակի շուրջ Յուպիտերի շրջապտույտը կազմում է 12 տարի։ Նա հավելել է, որ Յուպիտերի արբանյակները հնարավոր է տեսնել միայն հեռադիտակի միջոցով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |