Հայաստանի իշխանությունները Հ.Դինքի թաղման արարողությանը մասնակցելու հրավեր չեն ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը եւ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, պաշտոնական կանալներով նման հրավեր Հայաստանը Թուրքիայի ԱԳՆ-ից չի ստացել:



Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է մասնակցել Հրանտ Դինքի հուղարկավորությանը Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարությանը եւ հայ սփյուռքի ներկայացուցիչներին:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---