Հարցում. Բրիտանացիների 52%-ը կողմ է ԵՄ-ից երկրի դուրս գալուն

Հարցում.  Բրիտանացիների 52%-ը կողմ է ԵՄ-ից երկրի դուրս գալուն

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին կողմ է ԵՄ կազմից երկրի դուրս գալու գաղափարին: Այս մասին են վկայում ORB International ընկերության կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները:

Ըստ փետրվարի 24-25-ը անցկացված հարցման` բրիտանացիների 52%-ն աջակցում է դաշինքի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն: Իր հերթին ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն կողմնակից են հարցվածների 48%-ը, «Ռիա նովոստի»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ մեծամասնություն էին կազմում ԵՄ-ի անդամակցության պահպանման կողմնակիցները:

Նշվում է, որ առցանց հարցմանը առավել ակտիվ մասնակցել են ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ 65 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնությունը արտահայտվել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին:

Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում տնտեսության հետ կապված հարցերը ավելի կարևոր են, քան ներգաղթյալների հետ կապված խնդիրները:

ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է 2016-ի հունիսի 23-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---