65 երիտասարդ արյուն է հանձնել լեյկոզով հիվանդների համար27 փետրվարի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոալիցիոն շինարարություն և կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն` «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպել էր «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա։ Ակցիայի նպատակն է իրականացնել ոսկրածուծի կամավորների դոնորագրում` լեյկեմիայով և արյան այլ չարորակ հիվանդություններով հիվանդ մարդկանց օգնելու և կյանքի հույս տալու համար: Ակցիային մասնակցել է 65 երիտասարդ: «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից քաղաքական ծրագրերի գծով խորհրդատու Գեղամ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի նպատակը և կարևորել երիտասարդների գործակցությունն այս հարցում: «Շատ հարցեր կան, որոնց շուրջ երիտասարդները կարող են հավաքվել, գործակցել և համատեղ աշխատել երկրի ապագայի համար», - ասել է նա և նշել, էր գաղափարի առաջին նպատակը կյանքեր փրկելն է, երկրորդը՝ անկախ կուսակցական, կազմակերպության պատկանելիությունից այս գաղափարի շուրջ հավաքվելը: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը նշել է, որ դոնոր լինելը առողջությանը որևէ վնաս չի հասցնում: «Երբ քիմիոթերապիան չի ազդում, ի հայտ է գալիս փոխպատվաստման խնդիրը, և առաջին դոնորները, որ պետք է լինեն՝ արյունակից հարազատներն են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե չորս երեխա ունեցող ընտանիք է, հավանականությունը, որ երեխաներից մեկը մյուսին կհամընկնի, մոտավորապես 25% է, հայկական ընտանիքների մեջ այդպիսի թվով երեխաներ շատ քիչ են լինում, և համընկման հավանականությունը քչանում է»,- ասել է նա և տեղեկացրել, որ աշխարհում կա ազգակից դոնորների 67 այդպիսի ռեեստր և ընդամենը 25 միլիոն դոնոր: «Մեր ռեեստրը տասնյոթ տարի է, ինչ գործում է, և ունենք 28 հազար դոնոր», - ասել է Ավագյանը՝ հավելելով, որ հավանականությունը, որ հայերը հայերին կարող են դոնոր լինել, շատ ավելի մեծ է, քան ուրիշ էթնիկ խմբերինը: Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով, արյուն հանձնող մարդն է, բայց ցանկացած մարդ չի կարող դոնոր դառնալ: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, որոնք չունեն առողջական խնդիրներ և որոնց քաշը գերազանցում է 50 կգ: Կարդացեք նաև՝ Արյան դոնորները. Ո՞վ կարող է արյուն հանձնել և ինչ հաճախականությամբ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |