Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 23-ի գիշերը Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են` ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ-ում: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Դինքի թաղմանը կմասնակցեն նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի բազմաթիվ երկրներից, մասնավորապես Ֆրանսիան կներկայացնի հայ-ֆրանսիական հիմնադրամի ղեկավար Ալեքսի Գովչյանը: Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնում է ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---