Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. Զոհերի թիվը հասել է 70-ի![]() 29 փետրվարի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բաղդադի արևելյան հատվածում կրկանկի ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 70-ը, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Reuters-ը տեղի ոստիկանության և հիվանդանոցի բուժանձնակազմի վրա հղումով: Պայթյունները որոտացել են Բաղդադի առավելապես շիաբնակ Մարդինաթ էս Սադր թաղամասում: Ըստ որոշ տվյալների, սկզբից ռումբ է պայթել, իսկ մի քանի րոպե անց մահապարտ ահաբեկիչը երկրորդ պայթյունն է իրականացրել հավաքված ամբոխի մեջ: Այլ տվյալներով ահաբեկչությունը 2 մահապատ է իրագործել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |