Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երեւանում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պետության ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:



Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հովանու ներքո: Հունվարի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան: Միջոնորդների Լեռնային Ղարաբաղ այցելության մասին ոչինչ չի ասվում :
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---