Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում29 փետրվարի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Whoscored.com-ը ներկայացրել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյան: «Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասել է 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96: Լավագույն հնգյակում են նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14, գրում է Armsport.am-ը: Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում: Մխիթարյանը նաև ճանաչվել է 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Նա իր հետևում է թողել Արսենալի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին և Բարսելոնայի հարձակվող Նեյմարին: Հունվարի 25-ի դրությամբ Մխիթարյանն արդեն ճանաչվել էր Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Իսկ փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ Transfermarkt.de-ն բարձարացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 մլն եվրոյով` հասցնելով այն 28 մլն եվրոյի: Սա ռեկորդային ցուցանիշ է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում: Հունվարի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ «Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը: Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները: Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին: Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |