ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից![]() 1 մարտի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը նախազգուշացում է տարածել Թուրքիա ուղևորությունների վտանգավոր լինելու մասին: «Պետդեպը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից: Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների և միջազգային ու տեղական խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է շատ զգուշավոր լինեն Թուրքիայում ճանապարհորդելիս»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ամերիկացիներին առաջին հերթին առաջարկվում է «խուսափել ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ, հատկապես` Սիրիային սահմանակից շրջաններ»։ Խորհուրդ է տրվում նաև «խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային, քաղաքական հավաքների և երթերի անցկացման վայրերում։ Նրանք նաև պետք է «զգոն և զգույշ լինեն հասարակական վայրեր այցելելիս»: Պետդեպում հայտնել են նաև, որ շարունակում են ուժի մեջ մնալ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների ուղևորությունների սահմանափակումները դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ։ Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ: Ահաբեկչկան գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |