2016-ի փետրվարին Անթալիա է այցելել 55 ռուս զբոսաշրջիկ 2015-ի փետրվարին՝ 8.307-ի դիմաց 1 մարտի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրի հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում: Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային: Ըստ CNNTurk-ի՝ 2016-ի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ: Եվ սա այն դեպքում, երբ 2015-ի նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել էր 8.307, գրում է Ermenihaber.am-ը: Հայտնի տուրիստական կենտրոնը 2016-ի հունվար ամսին ընդհանուր առմամբ արձանագրել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին անկումը հասել է 39 տոկոսի: Նախկինում Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան մոտ 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |