ՖԻԴԵ-ի վարկանիշ. Արոնյանը կրկին նահանջել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը![]() 1 մարտի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակվել է աշխարհի լավագույն շախմատիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2786) նահանջել է երեք տեղով ու այժմ 7-րդն է: ՖԻԴԵ-ի վարկանիշում ևս 4 հայ շախմատիստ կա. Գաբրիել Սարգսյան (2702) - 42-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյան (2656) - 95, Հրանտ Մելքումյան (2653) - 101, Սերգեյ Մովսեսյան (2653) - 102: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851), Վլադիմիր Կրամնիկը (2801) ու Ֆաբիանո Կարուանան (2794): ՖԻԴԵ-ի 2015-ի հոկտեմբերի վարկանիշում Հայաստանի առաջատար գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում էր հայտնվել՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Դրանից առաջ, նա մի քանի անհաջող մրցաշարերից հետո դւորս էր մնացել 10-յակից: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Կարդացեք նաև՝ CNN-ի անդրադարձը. Լևոն Արոնյան` «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմը» Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |