Մարտը տաք ու տեղումնառատ է լինելու. 3-4-ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +25°C![]() 1 մարտի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Վերջին 15 օրվա ընթացքում գրեթե ամեն օր օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից 8-10 աստիճանով բարձր է եղել: Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ներկա պահին էլ բարձր ջերմաստիճանը պահպանվում է: «Այս տարվա փետրվարը եղանակակլիմայական պայմանների առումով բացառիկ էր այն տեսանկյունից, որ ամսվա 15-ից նկատվել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից մինչև օրս կայուն բարձր մնաց: Փետրվարի երկրորդ կեսից բարձր ջերմային ֆոնը պահպանվում է մինչև օրս: Նման բան լինում է շատ հազվադեպ, վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1966-ին: Համարվում է դարի ամենատաք փետրվարներից»,-տեղեկացրել է Սուրենյանը: Նա նշել է փետրվարի 29-ին Բագրատաշենում 21 աստիճան է եղել, Արարատյան դաշտում` 19-20: Վերջին 10 օրերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը գիշերը դարձել է դրական: 10 օրվա ընթացքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, ինչը նունպես բացառիկ է, գրում է Tert.am-ը: «Ներկա պահին հանրապետության տարածք է մոտեցել օդի տաք ալիք: Այս անգամ տաք օդի հոսանքը հանրապետության տարածքին մոտեցել է Իրաքից: Մենք գտնվում ենք տաք հոսանքների ազդեցության տակ, և ըստ կանխատեսման առաջիկա 7-8 օր լինելու ենք տաք հոսանքների ազդեցության գոտում»,- տեղեկացրել է Սուրենյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև մարտի 4-ը ներառյալ: Նրա տվյալներով՝ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25, որը նույնպես անոմալ տաք եղանակ կհամարվի: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Մարտի 2-ից սկսած Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10 աստիճանի սահմաններում: «Մարտը տաք կլինի, միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի, իսկ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ, չեն դիտվի»: Նրա խոսքով՝ բարձր ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին. «Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը բարձրանում է 20-21 աստիճան: Ձյան պաշարները հանրապետության տարածքում բավարար են գնահատվում: Բավականին առատ ձյուն է կուտակված լեռնային շրջաններում: Ձյան առավելագույն բարձրությունը հասնում է 1,5 մետր: Տեղումների քանակը փետրվարին եղել է նորմային մոտ»: Երևանի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |