Բրիտանացի զինվորականները կպաշտպանեն թունիս-լիբիական սահմանը ԻՊ-ից![]() 1 մարտի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան զինվորներ է գործուղել Թունիս` պայքարելու համար Լիբիայի հետ սահմանի ապօրինի հատումների դեմ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը փետրվարի 29-ին խորհրդարանում ունեցած ելույթում: Նա մտահոգություն է հայտնել «Լիբիայի ափամերձ տարածքներում «Իսլամական պետության» ազդեցության հզորացման» կապակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: Նախարարն ասել է, որ Թունիս է ուղևորվել 20 զինծառայող, որոնք անհրաժեշտության դեպքում և Լոնդոնի հետ համաձայնեցմամբ կգործեն որպես տեսուչներ և Թունիսի կառավարության զինվորական խորհրդականներ: Ինչպես հայտնել է Reuters-ը, բրիտանացի զինվորականները պետք է խանգարեն Լիբիայից ԻՊ մարտիկների ներթափանցմանը Թունիս: 2015-ի հունիսին Թունիսի Սուս քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի արդյունքում 38 մարդ զոհվեց, հիմնականում Մեծ Բրիտանիայի հպատակներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն: Փետրվարի սկզբին Թունիսը 196-կիլոմետրանոց պատ կառուցեց Լիբիայի հետ սահմանին, որը պետք է կանխի ահաբեկիչների ներթափանցումը երկիր: Բացի այդ, սահմանի երկայնքով փորվել են խրամատներ, որոնք լցվել են ջրով, ավազե բլուրներ են լցվել` դժվարացնելու համար սահմանի հատումը տրանսպորտային միջոցներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |