ՀՀ-ն և ԼՂՀ-ն՝ Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը![]() 1 մարտի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-28-ը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ Արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին, որը 2016-ին տեղի է ունեցել Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Այցելուներին ներկայացվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը: Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվում էր Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկում էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ ճամփորդելու փաթեթներ: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը: LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը Հայաստանի գլխավոր հյուպատոսության է հանձնել լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |