2016-ի հունվարին դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են մոտ 14%-ով![]() 1 մարտի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի փոխանցումները 2016-ի հունվարին կազմել են $46 մլն 801.000` 2015-ի դեկտեմբերի $ 111 մլն 357.000-ի դիմաց: Իսկ 2015-ի հունվարի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է 13.7%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Այդ թվում՝ 2016-ի հունվարին Ռուսաստանից փոխանցվել է $29 մլն 837.000՝ 2015-ի դեկտեմբերի $78 մլն 241.000-ի դիմաց: ԱՄՆ-ից հուվարին փոխանցվել է ընդհամենը 7 մլն 167.000՝ դեկտեմբերի 13 մլն 921.000-ի դիմաց: ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ոչ առևտրային բնույթի փոխանցումները 2016-ի հունվարին կազմել են $17 մլն 429.000՝ 2015-ի դեկտեմբերի $31 մլն 957.000 համեմատ: Այդ թվում, դեպի ՌԴ՝ $12 մլն 529.000, դեպի ԱՄՆ՝ $859.000: ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները 2015-ի ընթացքում կազմել են $1 մլրդ 208 մլն 470.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է $1 մլրդ 728 մլն 558.000: Այդ թվում՝ 2015-ին Ռուսաստանից փոխանցվել է մոտ $ 916 մլն՝ 2014-ի մոտ $1 մլրդ 435 մլն-ի համեմատ: ԱՄՆ-ից փոխանցվել է $119 մլն 412.000` 2014-ի $103 մլն 610.000-ի համեմատ: Իսկ ՌԴ-ից 2015-ի տրանսֆերտի ցուցանիշը համեմատվել է 2009-ի ցուցանիշի հետ՝ մոտ $904 մլն: 2009-ից 2013-ը այդ ցուցանիշը միայն աճել է: ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $317 մլն 80.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ $340 մլն: Այդ թվում, դեպի ՌԴ՝ $204 մլն 575.000(2014-ին՝ 203 մլն 205.000), դեպի ԱՄՆ՝ 26 մլն 964.000 (2014-ին՝ մոտ $31 մլն): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |