Քրդերն ուզում են, որ իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում![]() 1 մարտի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Քուրդ քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում, որ իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քննարկման դրվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում և աշխատում են այդ ուղղությամբ ռուս դիվանագետների հետ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սելահադդին Սորոն: «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանն այդ հարցը բարձրացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում և որ ԱԽ-ն բանաձև ընդունի: Մենք աշխատում ենք ՌԴ իշխանությունների և դիվանագետների հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա: Քրդստանի ազգային կոնգրեսը հիմնվել է 1999 թ. Ամստերդամում: Կոնգրեսը բաղկացած է եվրոպական քրդամետ կազմակերպություններից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում, ներկայացուցչություններ կան աշխարհի շատ երկրներում: Կազմակերպության նպատակն է քրդերի շահերի լոբբինգը ԵՄ, ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների կառույցներում: Կազմակերպությունը սերտ կապեր ունի աշխարհի քրդական համայնքների հետ: Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել, որն աշխատելու է ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով: Ներկայացուցչության աշխատակիցները մտադիր են նպաստել սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |