Մոգերինի. Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնության աճից ղարաբաղյան հակամարտության գոտում 2 մարտի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հարկավոր է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և բռնության աճից ղարաբաղյան հակամարտության գոտում, քանի որ դա վնասում է խաղաղ կարգավորման գործընթացին: Այսպիսի հայտարարություն է արել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Շեշտելով հակամարտության գոտում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը` Մոգերնին նշել է, որ ԵՄ-ն կողմ է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, հայտնելով նաև, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել անձնական կապերի հաստատմանը մարդկանց միջև: Նա կարևորել է խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին համաձայն և Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչպես նաև բարձր մակարդակով երկխոսության շարունակwumy: Մոգերինին ասել է, որ ստատուս քվոն չի կարող պահպանվել, ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, հայտնում է Armenia Today-ը: Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 կրակոց: Հանգստյան օրերին` փետրվարի 27-ին և 28-ին, շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Մոգերինին հայտարարել է նաև, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը Սիրիայից փախստականների հոսքի հետ կապված: Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է Հայաստան իր այցի շրջանակում: «Եվրամիությունը դիտարկում է օգնություն տրամադրելու հնարավորությունը, մասնավորապես, թրաստային հիմնադրամների միջոցով, որոնք բացվել են այդ ճգնաժամի հանգուցալուծման նպատակով»,-ասել է նա, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Հայաստանը մոտ 20 հազար սիրիացի փախստական է ընդունել` Հայաստանը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձ է եղել նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |