ԱՄՆ-ում մեկնարկել է հայկական գենոմի հետազոտման ծրագիրը![]() 2 մարտի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - 2015-ին, երբ ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Հայաստանի վրա: Այդ կապակցությամբ մի խումբ գիտնականներ նախաձեռնեցին հայկական գենոմի քարտեզագրման հետազոտական ծրագիրը, հայտնում է Asbarez-ը: Այդ նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել Լոս Անջելեսում գործող Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ Սառա Չիտչյանի շռայլ նվիրատվության շնորհիվ, որի հայրը Ցեղասպանությունը վերապրածներից է: Փետրվարին Կալիֆորնիայի համալսարանի Համաշխարհային առողջապահության կենտրոնի տնօրեն, դոկտոր Թոմաս Քութսը, Կալիֆորնիայի համալսարանին կից Դևիդ Հեֆֆենի բժշկական դպրոցի մարդու գենետիկայի և մանկաբուժության, պաթոլոգիայի և լաբորատոր բժշկության պրոֆեսոր, դոկտոր Ուեյն Գրոդին, Երևանի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի համահիմնադիրներ Սևակ Ավագյանը և Եվգենի Սոկուրենկոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` ամրագրելով այդ կազմակերպությունների հետազոտական գործակցությունը: Նախագիծը գործարկվել է ավելի լավ հասկանալու համար հայ ժողովրդի գենետիկ արմատները: Հայաստանում շատ կան երկարակյացներ, որոնք կարող են մասնակցել ծրագրին: Հուշագրի ստորագրման արարողությանը Չիթչյանը հույս է հայտնել, որ քարտեզագրման նախագծի արդյունքները օգտակար կլինեն պատմական հետազոտությունների համար: Հուշագիրը համահունչ է Կալիֆորնիայի համալսարանի աշխատանքներին, որոնք ուղղված են գլոբալ առողջապահության, կրթության և հավաքական բուժհետազոտությունների բարելավմանը: Այս հետազոտություններն օգտակար կլինեն աշխարհասփյուռ հայության ընդհանուր առողջական վիճակի բարելավման համար և կարող եմ կարևոր եզրահանգումների բերել հայերի շրջանում տարածված գենետիկ հիվանդության` Ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը: Նախագծի հիմքում Կալիֆորնիայի համալսարանի FMF-ի հետազոտման 60-ամյա ծրագիրն է և ապահովում է համալիր միջգիտական փորձաքննություն: Ուեյն Գրոդին մոլեկուլյար աշխատանքով զբաղվող գլխավոր հետազոտողներից մեկը կլինի: Photo: Asbarez Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |