Թուրքիան ԱՄՆ-ից «խելացի ռումբեր» կգնի![]() 2 մարտի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմական գերատեսչությունը $682,9 մլն պայմանագիր է կնքել Թուրքիային կառավարվող ավիառումբեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է Defense news-ը թուրքական ռազմական աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, առաքումներն իրականացվելու են Պենտագոնի զենքի արտահանման ծրագրով (Foreign Military Sales): Զենքը կառաքեն Ellwood National Forge և General Dynamics Ordnance & Tactical Systems ընկերությունները: Սա կառավարվող BLU-109 ռումբերի առաջին վաճառքն է Թուրքիային: Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ առաքումները կավարտվեն մինչև 2020 թ, հայտնում է RNS-ը: BLU-109 ռումբերն ԱՄՆ սպառազինության մաս են կազմում 1985-ից, օգտագործվել են մասնավորապես Իրաքում և Աֆղանստանում: Նման կառավարվող, կամ «խելացի» կոչվող ռումբերը, օգտագործվում են բետոնից կառուցված բունկերների փլուզման համար: Ռումբերի պոչային մասում տեղադրված ապահովիչը հետաձգում է ռումբի դետոնացիան, քանի դեռ ռումբը չի հայտնվել բունկերի ներսում` ապահովելով թիրախի ամբողջական ոչնչացումը: Արդիական մոդիֆիկացիաները հագեցած են նաև լազերային նշանառության համակարգով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |