ՄԱԿ-ի ԳԽ. Սիրիայում մոտ 500.000 մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ![]() 2 մարտի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին, սակայն 15 շրջանում մոտ 500.000 մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ կատարել իրենց խոստումները և ինքնակամ թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնությունը հասցնել պաշարված շրջաններ: Շատ մարդիկ մահացել են սովից կամ անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու պատճառով»,- ասել է նա, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Բան Կի Մունի խոսքով, վերջին օրերին ՄԱԿ-ի գործակալությունը գործընկերների հետ միասին կարողացել է օգնություն հասցնել ավելի քան 80.000 մարդու, իսկ առաջիկա 5-6 օրվա ընթացքում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանա ևս 140.000 բնակիչ: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, սա հնարավոր է եղել իրականացնել հրադադարի ռեժիմի հաստատման շնորհիվ, որին հասել են Սիրիայի աջակցության Միջազգային խումբը: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: ՄԱԿ-ի հաշվարկներով` Սիրիայում 4.6 մլն բնակիչ գտնվում է հումանիտար կազմակերպությունների համար դժվարհասանելի վայրերում: Կարդացեք նաև՝ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն հրապարակի Սիրիայի հրադադարի խախտման դեպքերը Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հրադադարը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |