Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների խորհրդի մրցանակակիր![]() 2 մարտի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն`ICOM-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016-ի մրցանակաբաշխությանն էր ներկայացրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` երիտասարդ ծնողների համար նախատեսված «Օրորներ» երգի արվեստանոց կրթական ծրագիրը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում, իսկ գրականության և արվեստի թանգարանի ծրագիրն արժանացել է դիպլոմի և հրատարակման, որպես լավագույն փորձ թանգարանային կրթության բնագավառում: 2012-ին նույն մրցույթում Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացրած ծրագիրն էր ներառվել լավագույն հնգյակի մեջ, իսկ 2013 թվականին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ծրագիրը զբաղեցրել էր խրախուսական տեղ և տպագրվել ժողովածուում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կացվել է 2015-ին: Թանգարան-ինստիտուտի հիմնման նպատակն է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |