Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու մի ամբողջ անձնագրային բաժին հեռացվել են համակարգից![]() 2 մարտի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը՝ ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով՝ աշխատանքից ազատվել են նաև Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Ամիրխանյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, հայտնել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը, գրում է «Ա1+»-ը: Իսկ ի՞նչն է պատճառը հարցին, Մալխասյանն ասել է «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են կատարվում»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |