ԶԼՄ-ներ. Ռուս օդաչուին սպանած թուրք զինյալն է ձերբակալվել Սիրիայում![]() 2 մարտի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015-ի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին: Այս մասին թուրքական Haber7 լրատվական կայքը գրում է Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը հղոըմով: Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը՝ Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Վերջինները սպանել էին ռուս օդաչուին: Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այդ շրջանում կռվել են թուրքեր, որոնք, ըստ պնդումների, հիմնականում Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ռազմական թևը համարվող «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ներկայացուցիչներ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |