ՀՀ-ում Էկոտուրիզմի փառատոն կանցկացվի. Ձիարշավներ, ժայռամագլցում, հեծանվավազք, յոգա![]() 2 մարտի 2016 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-5-ը Հայաստանում տեղի կունենա էկոտուրիզմի առաջին փառատոնը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Գալստյանը, փոխանցում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ նրա, փառատոնը կանցնի Վայոց ձորի երկու համայնքում` Գոմք և Մարտիրոս, փառատոնի նպատակն է աջակցությունը համայնքների զարգացմանն ու էկոտուրիզմին, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացումը: «Մենք ջանացել ենք համախմբել շուկայի մասնակիցներին փառատոնի միջոցով` առավել մատչելի ու բազմապրոֆիլ դարձնելով էկոտուրիզմի կուլտուրան»,-ասել է Գալստյանը: Նա նշել է, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է քայլերթերի և ձիարշավների կազմակերպում հատուկ մշակված երթուղիներով, շայռամագլցում, սպորտային հեծանվավազքի մրցույթ, թռչունների դիտարկում, լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Կարմիր գրքում ընդգրկված տարածաշրջանի ֆլորային և ֆաունային, յոգա: Նա նշել է, որ բոլոր զբոսաշրջիկները փառատոնի շրջանակում ապրելու են հատուկ վրանային ավանում (100-120 վրան), որտեղ երեկոյան ժամերին կանցկացվեն դասախոսություններ առաջին բուժօգնության, կենսաբազմազանության պահպանման, արշավների ժամանակ անվտանգության և փոխօգնության մասին: «Մենք արդեն նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, հարմարեցվում են ենթակառուցվածքները, այդ թվում հետիոտն և հեծանվային լեռնային արահետները, նախատեսվում է աջակցել տեղական բիզնեսի զարգացմանը, մասնավորապես, ձիաբուծությանը, ինչպես նաև գյուղացիների տների հարմարեցմանը զբոսաշրջիկների ընդունման և B&B համակարգի կազմավորման համար»,-ասել է Գալստյանը: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աղայանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանը պատահական չէր ընտրվել, քանի որ հենց այդ տարածքներն են կարևոր կենսաբազմազանության պահպանման համար և բնապահպանական միջանցք են հանդիսանում տարբեր կենդանիների համար, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում, այդ թվում հայկական մուֆլոնի, կովկասյան հովազի, բեզոարյան այծի համար: Աղայանը հավելել է նաև, որ տարածաշրջանը հարուստ է տարբեր պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում խաչքարերով, կա նաև վիմափոր եկեղեցի: «Զբոսաշրջիկները կկարողանան զգալ իրենց որպես վայրի բնության մաս, հանդիպել վայրի կենդանիների»,-ասել է Աղայանը: Ըստ նրա, ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի մոտ 500 զբոսաշրջիկ, որոնք կայցելեն տարածաշրջան Հայաստանում շրջագայության ընթացքում: Նախատեսվում է նաև յուրօրինակ ցուցահանդես-վաճառք կազմակերպել` կտեղադրվի 20-30 տաղավար, որտեղ ներկայացված կլինեն տեղական արտադրության մթերքն ու ապրանքները, ինչպես նաև այն կառույցները, որոնք ակտիվորեն զբաղվում են էկոտուրիզմով Հայաստանում: Ակնկալվում է, որ փառատոնն ավանդական կդառնա և կընդգրկի նաև այլ մարզեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |