ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. ԱԺ-ն ու ՏԻՄ-ը պետք է ընտրվեն ուղղակիորեն![]() 2 մարտի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ինչպես նշված է դրանում, Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից: Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետներով, գրում է Tert.am-ը: Ինչպես նշված է ընտրական օրենսգրքի նախագծում, Ազգային ժողովի պատգամավորների քանակը պետք է լինի նվազագույնը 101: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պետք է ստեղծվի 13 ընտրատարածք՝ 4-ը Երևանում, 9-ը՝ մարզերում: 25 տարեկանը լրացած յուրաքանչյուր մարդ, ով նախորդող չորս տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես ապրել է Հայաստանում նախորդ չորս տարիների ընթացքում և տիրապետում է հայերենին, կարող է ընտրվել որպես Ազգային ժողովի պատգամավոր: Կուսակցությունը պետք է նաև կազմի տարածքային ընտրական ցուցակներ ազգային ընտրական ցուցակի առաջին հատվածում ներառված թեկնածուներից: Համաձայն Հոդված 95-ի 2-րդ կետի՝ Ազգային ժողովի ընտրությունների և մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում քաղաքական կուսակցություններից մեկը ստացել է առնվազն 53 մանդատ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել, հաղորդում է«Ազատություն» ռադիոկայանը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) պարզաբանեց ուշացման պատճառը՝ կառավարության հեղինակած նախագիծը նախ պետք է հաստատի գործադիրը․ - «Առաջիկա նիստը, կարծես թե, մարտի 3-ին է: Ամենայն հավանականությամբ, այդ նիստով կհաստատվի և կգա Ազգային ժողով: Մեկ-երկու օրը․․․ պարզ է, հրամանագիր է, բայց նաև հաշվի առնենք, որ կառավարության նիստը ամսի 3-ին է»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |