Ավստրալացի նորընտիր պատգամավորն առաջին իսկ ելությում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 2 մարտի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյից նորընտիր պատգամավոր Թրենտ Զիմերմանն իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրենտ Զիմերմանը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում փոխարինել է հայկական արմատներ ունեցող Ջո Հոքին: Հոքն այժմ ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանն է և երկար տարիներ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Հայերը պատմական վիթխարի անարդարություն տեսած ժողովուրդ են: Նրանք ցեղասպանության են ենթարկվել, որի դրոշմը մինչ օրս կրում են հայ համայնքները: Լավագույն մխիթարանքը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հատուցումը և հաշտեցումը: Հուսով եմ, որ Թուրքիան, միջազգային հանրությունն ի դեմս ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Զիմերմանը, հայտնում է Արցախպրեսը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արին Մարգարյանը ողջունել է Զիմերմանի քայլը` շեշտելով, որ նա Ջո Հոքիի գործի հետևորդն է: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Զիմերմանին իր առաջին ելույթի կապակցությամբ` արգասաբեր աշխատանք մաղթելով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |