«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում![]() 2 մարտի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ, իսկ Հայաստանից չի ներկրվել ընդհանրապես, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է առաջիկայում հեռախոսազրույցներ ունենալ ազգային կազմակերպությունների լիազոր անձանց հետ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցում: Ռուսական օդուժի կողմից ՍՈւ-24-ի ոչնչացումից հետո Ռուսաստանը արգելեց թուրքական արտադրության մի շարք գյուղմթերքների ներկրումը: 2016-ի փետրվարին «Ռոսսելխոզնադզորը» խոտանել էր Հայաստանի ներկրված 22 տոննա լոլիկի վաճառքը հարավամերիկյան ցեցով վարակված լինելու պատճառով, սակայն ավելի ուշ գերատեսչությունը պարզեց, որ ապրանքն աճեցվել է այլ երկրում և ներկայացվել է որպես հայկական: 2016-ի փետրվարի 23-ի դրությամբ, Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա միրգ ու բանջարեղեն` նախորդ տարվա 5093 տոննայի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |