Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել 3 մարտի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Uber-ը ծրագրավորողներ գտնելու ու վարձելու համար օգտվում է CodeFights խաղի հնարավորություններից` մի հարթակի, որը միավորում է բարդ խաղային «մարտերում» ծրագրային ապահովմամբ զբաղվող ինժեներների և կոդավորման փորձագետների ամբողջ աշխահից: Ինչպես գրում է Forbes-ը, ընկերությունը ստեղծել է UberBot բրենդավորված խաղը, որը մարտահրավեր է խաղացողների համար` առաջարկելով լուծել Uber ընկերության ինժեներների թիմի առջև ծառացած խնդիրները: UberBot-ի յուրաքանչյուր առաջադրանք բաղկացած է համապատասխան ծածկագիր գրելուց և գոյություն ունեցող ծածկագրի վերլուծությունից` առկա սխալները հայտնաբերելու նպատակով: Մասնակիցները պետք է 10 րոպեի ընթացքում 3-5 առաջադրանք կատարեն: CodeFights ստարտափը ստեղծել են Տիգրան Սլոյանը (ընկերության գլխավոր տնօրեն), Արամ Շատախցյանը (տեխնիկական տնօրեն), Ֆելիքս Դեսրոչեսը (ծրագրավորող): Տեխնիկական ընկերություններն օգտագործում են խաղը լավ ծրագրավորողների գտնելու համար, իսկ ծրագրավորողները` նոր հմտություններ յուրացնելու նպատակով: Խոշոր ընկերություններն ամսական հազարավոր ռեզյումեներ են ստանում, որոնց վրա հիմնվելով դժվար է ճիշտ ընտրություն կատարել: Իսկ խաղը թույլ է տալիս հասկանալ, թե որակավորման ինչ մակարդակ ունի պոտենցիալ աշխատակիցը: CodeFights-ը նաև թույլ է տալիս ծրագրավորողներին խնդիրներ լուծել ծրագրավորման տարբեր ոլորտներից և բարձրացնել հմտությունների մակարդակը` ժամանակն անիմաստ ծախսելու փոխարեն խաղը նոր հմտությունների տիրապետելու հնարավորություն է տալիս` հղկելով ծրագրավորման և մաթեմատիկական ունակություններն այլ օգտատերերի հետ «մարտերում»: Uber-ը ալգորիթմեր մշակելու համար ծրագրավորողների կարիք ունի, որոնք թույլ են տալիս վարորդներին օպտիմալ տարբերակներ գտնել համատեղ ուղևորությունների կամ փոխանակման տարբերակների համար: «Վարորդը ուղևոր է վերցնում և մինչև 5 հարցում կարող է ստանալ ուղևորության ընթացքում: Ի՞նչ իմանա, թե ում է պետք տեղափոխել: Սա Uber-ի յուրօրինակ մարտահրավերն է ծրագրավորողների համար: CodeFights ստարտափը թույլ է տալիս նրանց, ով ցանկանում է աշխատել Uber-ի համար, հասկանալ թե որքանով իրենք կարող են հաղթահարել այդ խնդիրները»,-գրում է պարբերականը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ |