Ռիոյի Օլիմպիադային հակադոպինգային անկախ բաժանմունք կգործի![]() 2 մարտի 2016 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, որ Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կգործի հակադոպինգային նոր և անկախ բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Բաժանմունքը կդառնա Սպորտային արբիտաժային դատարանի (CAS) բաղկացուցիչ մասը: Սպորտային արբիտաժային դատարանի նոր բաժանմունքն անձամբ կզբաղվի հետազոտություններով և որոշումներ կկայացնի հայտնաբերված խախտումների վերաբերյալ: Խաղերի ավարտից հետո բաժանմունքը կվերանայի հետազոտության արդյունքները` ավելի ճշտգրիտ պատկեր ստանալու համար: Նոր բաժանմունքի ստեղծումը նպատակ ունի հակադոպինգային հետազոտությունները մարզական կառույցներից անկախ դարձնել: Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |