ՌԴ նախագահն ընդունել է «Պաշտպանական համակարգեր»-ին ՀՀ անդամակցման առաջարկը![]() 2 մարտի 2016 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ միասին ստեղծած «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ Հայաստանին ընդունելու համար ՀՀ հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը: Դեռևս 2014-ի փետրվարի 13-ի նիստում Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համապատասխան հրամանը տեղադրվել է չորեքշաբթի օրն իրավական տեղեկատվության Ռուսաստանի պաշտոնական պորտալում, գրում է Tert.am-ը: «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը «Պաշտպանական համակարգեր» միջկառավարական ֆինանսա-արդյունաբերական խմբի ստեղծման մասին ՌԴ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով բանակցությունների անցկացման մասին»,- ասված է փաստաթղթի տեքստում: «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռ 1996 -ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների խմբի, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ առարկայական ՀՕՊ համակարգերի և միջոցների նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ: Զուգահեռաբար աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |