Հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հաստատում է իր այն տեսակետը, որ համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է պարտադիր լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, նա չի պատրաստվում մեկնաբանել, թե որ երկաթուղին է գերադասելի` Կարս-Գյումրին թե Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքուն: «ԱՄՆ կառավարությունը շատ կցանկանար, որ տրանսպորտային հաղորդակցությունները չշրջանցեն Հայաստանը: Սակայն եթե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ցանկանում են իրենց երկաթուղին կառուցել առանց ԱՄՆ ֆինանսական աջակցության, դա նրանց գործն է, մենք չենք կարող դրան խոչընդոտել: Այնուամենայնիվ, ես ընդգծում եմ, որ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների ինտեգրմանը»,-ընդգծել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:



Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ապա Է.Գոդֆրին նկատել է, որ դա մեծ կայունություն կբերի տարածաշրջան: «Արհեստական սահմանները եւ պառակտումը չեն նպաստում Հարավային Կովկասի համագործակցությանը, կայունությանն ու անվտանգությանը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---