ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ապրիլը Ցեղասպանության մասին իրազեկման ամիս է ճանաչել 3 մարտի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է թիվ 991 բանաձևը, որով «2016-ի ապրիլը ճանաչվել է որպես ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման ամիս», հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը: Բանաձևում ասվում է, որ «շրջանառության մեջ դնելով «ցեղասպանություն» եզրույթը, Ռաֆայել Լեմկինը հետազոտել է հայ բնակչության և այլ քրիստոնյա համայնքների բռնի ուծացման, բռնագաղթի և բնաջնջման փաստերը` նշելով 1939 թվականի Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե ով է հիմա հիշում հայերի ջարդերի մասին»: «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել և միասնական լինել Ջորջիա նահանգի Սենատի անդամների հետ` ապրիլը որպես ցեղասպանության մասին իրազեկման ամիս ճանաչելու գործում»,-ասել է Ջորջիա նահանգի Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը, որը ներկա է եղել օրինագծի ընդունմանը: «Բանաձևին սատարել են երկու կուսակցությունները, մենք ընդլայնելու ենք մեր ջանքերն` ուղղված Ցեղասպանության ճանաչմանն ու իրազեկմանը մարդու իրավունքների վերաբերյալ մեր կրթական ծրագրում»,-հավելել է Քասաբյանը: Բանաձևը որպես ցեղասպանության փաստեր հղում է անում եվրոպացի հրեաների հոլոքոսթին, Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանություններին, ինչպես նաև «Իսլամական պետության» գործողություններին Սիրիայում և Իրաքում: 2015-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ընդունելով H.R. 904 բանաձևը, որով ապրիլի 24-ը նահանգում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |