15 02.03.16 - #Tumo4Aurora. «100 կյանք» նախագծի ներկայացուցիչները հանդիպել են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա աշխատող Թումոյի ուսանողներին Թումոցիները 100LIVES-ի «Ավրորա» մրցանակի ձևավորման տարբերակներ կմշակեն 3 մարտի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - 100LIVES նախաձեռնության ներկայացուցիչները մարտի 3-ին Երևանի Թումոյում ծանոթացել են ուսանողների հետ, որոնք #Tumo4Aurora գործակցության շրջանակում աշխատում են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա ու ևս մեկ անգամ քննարկել նախագծի նպատակներն ու ընթացքը: 2015-ին Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել: 100 LIVES նախաձեռնությամբ սահմանվել է նաև «Ավրորա» մրցանակը, որը ենթադրում է նաև $1 մլն-ի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:
4 աշխատարան, 4 ղեկավար, 22 ուսանող. 3.5 շաբաթվա ընթացքում խմբերը կաշխատեն, կմտածեն, կնախագծեն ու կգործակցեն՝ ստեղծելու «Ավրորա» մրցանակի ձևավորման տարբերակներ: Դրանք կներկայացվեն 100LIVES-ի ստեղծագործական խորհրդին մարտի 15-ին: Խմբերի առաջնորդները՝ Թալա Սաֆին, Ռուբեն Մալայանը, Այման Հասանը և Արա Ասլանյանը նույնքան տարբեր են, որքան ուսանողները, այնպես որ ակնհայտ է, որ առաջարկներից յուրաքանչյուրը իր յուրահատկությունը կունենա: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ 2016-ի ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա»-ն:
Բեյրութցի Թալա Սաֆին ուզում է, որ իր ուսանողները ոչնչով չսահմանափակվեն, երբ նոր բան են ստեղծում: «Իմ նպատակն է, որ պատանիները սովորեն՝ ինչպես օգտագործել իրենց անհատական մտքերն ու դրանցից մեծ արդյունք ստանալ: Նրանք պիտի գիտակցեն մրցանակի գաղափարը ու ստեղծեն այնպիսի մասշտաբային գործ, որը կվերաբերի ամբողջ աշխարհին»: Թումոյի դասընթացավար Ռուբեն Մալայանը հավատում է, որ դիզայնի հաջողությունը պայմանավորված է արձանիկի էմոցիոնալ ազդեցությունը գիտակցելով: «Կուզեի, որ աշխատարանի վերջում ուսանողները հասկանան, թե ինչ է նշանակում հա: Իրական հերոսություն սպասվում է մեզանից յուրաքանչյուրից ու այս մրցանակը հենց դա է ներկայացնում»: Լիբանանցի գրաֆիկական դիզայներ Այման Հասանը հատկապես յուրովի է մոտենում ուսանողներին՝ օգնելով նրանց իսկապես մտածել, թե ինչ է նշանակում մրցանակը: «Աշխատարանի առաջին օրը ես ուսանողներին այցեքարտերի մի կույտ տվեցի և առաջարկեցի դրանք պատռել: Նրանք ինձ մի քիչ տարօրինակ ձևով նայեցին, բայց արեցին խնդրածս: Երևի կարիք չկա ասելու, որ հաճույքով պատառոտեցին թղթերը, բայց հետո մի բան պատահեց: Առանց իմ որևէ ցուցումների ու ուղղությունների պատանիները վերցրեցին պատառոտված հատվածներից մի քանիսը ու դրանցով կոմպոզիցիաներ ստեղծեցին: Նրանք իսկույն հասկացան որ ոչնչացումից կարելի է գեղեցիկ մի բան ստեղծել: Ահա այդպես եմ ուզում որ իրենք մոտենան արձանիկի ստեղծմանը՝ տեսնեն ոչնչացման հնարավորությունը»:
Իսկ երևանցի դիզայներ Արա Ասլանյանը ամենաշատը հետաքրքրված է ստեղծագործական ընթացքով. «Ինձ համար ամենակարևորը ուսումնասիրության քննարկումների ու ազատ արտահայտման ընթացքին սովորելն է: Մնացած ամենը այդ հիմքից է կառուցվում: Համոզված ենք, որ մրցանակի ձևավորման չորս տարբերակը ոչ միայն կլինեն ամենահաջողվածներից, այլև կարտացոլեն այն ժամանակը, որ պատանիները անցկացրել են Ավրորա մրցանակի մասին մտածելով և իրենց հատուկ վերաբերմունքը դրա գաղափարին»: Չորս գաղափարը կգնահատի 100LIVES-ի ստեղծագործական խորհուրդը: Եթե գաղափարներից մեկը խորհրդի կողմից հաղթող ճանաչվի, այն կարող է կյանքի կոչվել և ընդգրկվել Ավրորա մրցանակի և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Բացի այդ, հաղթող խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև այն ուսանողը, ում առաջարկած կարգախոսն ու գունապնակը կօգտագործվեն աշխատանքներում, հնարավորություն կունենան մասակցել մրցանակաբաշխության միջոցառումներից մեկին UWC Դիլիջան քոլեջում: Եթե անգամ որևէ գաղափար հաղթող չճանաչվի՝ առաջարկված խորհրդանիշները կպատրաստվեն և կցուցադրվեն UWC Դիլիջանի քոլեջում, որպես թումոցիների կողմիցԱվրորա մրցանակի ստեղծարար մոտեցման դրսևորում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |