Օբաման ևս 1 տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները![]() 3 մարտի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 1 տարով երկարացնելու մասին: Ըստ հրամանագրի, երկարացման համար հիմք են հանդիսացել ՌԴ գործողություններն Ուկրաինայի հանդեպ: Փաստաթղթում նշվում է, որ այս իրավիճակը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Փետրվարի վերջում ԱՄՆ կառավարությունը զգուշացրել էր ԱՄՆ խոշորագույն բանկերին ՌԴ պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպմանը մասնակցելուց, քանի որ դա կխախտեր պատժամիջոցների ռեժիմը ՌԴ դեմ: Այդ կանոններն ուղղակի չեն արգելում բանկերին աջակցել ՌԴ-ին ինքնիշխան արժեթղթերի տեղաբաշխման հարցում, սակայն, ինչպես կարծում են ամերիկյան ֆինանսների նախարարությունում, օգնությունը ՌԴ համար արտաքին ֆինանսավորման հայթայթման գործում կհակասեր ԱՄՆ քաղաքականությանը: 2014-ի մարտին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն հայտարարեցին ՌԴ դեմ պատժամիջոցների մասին` ի պատասխան Ղրիմում կայացած հանրաքվեի, որով թերակղզին միացավ ՌԴ ին, ինչն ԱՄՆ-ում ապօրինի են համարում: Պատժամիջոցները գործում են առանձին ընկերությունների և անձանց հետ: ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարաձգումն անակնկալ չէր: Ըստ նրա, Սիրիայի հարցում երկխոսությունը չի նշանակում, թե հարաբերությունները Մոսկվայի հետ բարելավվել են, հայտնում է Ինտերֆաքսը: Մինչդեռ, ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնյա-դեմոկրատական միության անդամների հետ հանդիպմանը հանդես էր եկել ՌԴ դեմ գործող եվրոպական պատժամիջոցների չեղարկման օգտին: Մերկելը նշել էր, որ կհաներ ՌԴ դեմ գործող պատժամիջոցները, սակայն այդ որոշումը պետք է հիմնված լինի Մինսկի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ փաստերի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |