Ստեփանակերտը և բրազիլական Ֆրանկու դա Ռոշան՝ քույր քաղաքներ

Ստեփանակերտը և բրազիլական  Ֆրանկու դա Ռոշան՝   քույր քաղաքներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:

Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում գործակցության հաստատմանը։

Նախատեսվում է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում մշակույթի, զբոսաշրջության, սպորտի բնագավառներում։

Որոշման նախագիծը ներկայացվել է ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։

Ֆրանկու դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում, ունի մոտ 145.000 բնակիչ։

Ստեփանակերտը մինչ օրս 4 քույր-քաղաք ուներ. Մոնթեբելլո (ԱՄՆ),Սուխում(Աբխազիա),Երևան,Սան Սեբաստիան (Իսպանիա):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---