Գործադիրը հավանություն է տվել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին 3 մարտի 2016 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են. «Փետրվարի 10-ին ՀՀ նախագահն իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից: Այս փաթեթի համար ժամկետ էր սահմանվել մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը: Մենք մշակել ենք այն, ճիշտ է, քանի որ մարտի 1-ին կառավարության նիստ չի եղել և նպատակահարմար չէր գումարել արտահերթ նիստ, այն ներկայացնում ենք այսօր»,-մասնավորապես, ասել է Հարությունյանը: Նրա կարծօքով՝ որոշումը ճիշտ էր կայացված, որ այս նախագծի հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ մի այնպիսի մարմին, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե կառավարություն: Եվ այդ իսկ պատճառով է կառավարությանը սահմանվել այդքան սեղմ ժամկետ և արդեն, ինչպես նշեցի, քննարկումների հիմնական բեռը տեղափոխել Ազգային ժողով: Հարությունյանը նշել է, որ հավանության արժանացված այս փաթեթը կազդարարի դրա հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, բնականաբար, կառավարության և այս նախագծերի փաթեթը մշակած աշխատանքային խմբի ակտիվ ներգրավմամբ: Նա նշել է, որ ներկայացվող նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծից: Հարությունյանի խոսքով՝ մարտի կեսերին սպասվում է փորձագետների առաջին այցը և, բնականաբար, նրանց կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծն իրենց ուղարկելուց հետո: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից: ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Կարդացեք նաև՝ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. ԱԺ-ն ու ՏԻՄ-ը պետք է ընտրվեն ուղղակիորեն Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |