Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում 5 տուրից հետո 3 մարտի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուան Ցյան քաղաքում մարտի 3-ին ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակւմ անցկացվող շախմատի մրցաշարը: ՀԱՕԿ լրատվության բաժին Արագ և կայծակնային մրցաշարերից հետո գրոսմայստերները մրցել են բասկյան մրցաձևում: 5 տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հավաքելով 4,5 միավոր զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 3,5 միավորով 14-րդ տեղում է: Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը հավաքած 5 միավորով 2-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհի է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։ 2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է: Հայաստանի քառակի չեմպիոն է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |