Գորիսի հանրակացարանի բնակիչները նվեր են ստացել տարածքը, որտեղ բնակվում են 3 մարտի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Գործադիրի մարտի 3-ի նիստում հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ընդունվել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում. այսպիսով՝ կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2007-ի մայիսի 31-ի՝ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» որոշման համապատասխան պարբերությունը: Վերոնշյալ որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել են Նոր Նորք ուսանողական ավանի գույքի կազմից և ամրացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում օտարելու և օտարումից ստացված միջոցներից ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու պայմանով: Նշված տարածքները ներկայումս ապօրինաբար զբաղեցված են. դրանց զգալի մասը որպես բնակելի տարածք օգտագործվում են սոցիալապես անապահով ընտանիքների կողմից: ՀՀ կառավարության 2015-ին ընդունված որոշման համաձայն՝ նշված տարածքներից մի մասը ներկայացվել են օտարման, սակայն հայտարարված մրցույթների արդյունքում օտարվել է դրանցից միայն երկուսը: 2015-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, ինչի արդյունքում, հաշվի առնելով նշված տարածքներում փաստացի բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, որոշվել է Նոր Նորք ուսանողական ավանի կրեդիտորական պարտավորությունների մարումը իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ միջոցների հաշվին՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007-ի մայիսի 31-ի համապատասխան որոշման մեջ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց, գրում է Panorama.am-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |