Ջորջիայի ներկայացուցիչների պալատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը![]() 3 մարտի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը, Ներկայացուցիչների պալատի ընդունած 1580 բանաձևը կրում է «Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագիրը: Հաղորդվում է նաև, որ բանաձևի ընդունման հիմնական աջակիցներն էին Դեմետրուս Դուգլասն ու Փեթ Գարդները: ԼՂՀ անկախությունը ճանաչել են բազմաթիվ տարածքային կառույցներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում: Դրանց թվում են ԱՄՆ Կալիֆորնիա, Մեն, Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինները, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |