ՀՀ-ում էտալոնային լաբորատորիաներ կստեղծվեն![]() 3 մարտի 2016 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ի նիստում Գործադիրի որոշմամբ սահմանվել է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը՝ ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր փորձարկումների իրականացման բարձր մակարդակի ապահովման, փորձարկումների արդյունքների ճշտության վերլուծության և իրավիճակի վերահսկողության նպատակով: Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում բացակայում է էտալոնային լաբորատորիա ինստիտուտը, որի նշանակությունն զգալի է տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկման արդյունքների համեմատության, գնահատման արբիտրաժային դերի իրականացման, պետական անվտանգության առումով: Այսպիսով, երկրում բացակայում են արտադրանքի անվտանգության ցուցանիշների գնահատմանն ուղղված փորձարկումների/չափումների տարբեր արդյունքների անհամապատասխանությունների բացասման միջոց հանդիսացող արբիտրաժային, էտալոնային լաբորատորիաները: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ միջազգային հավատարմագրում ունեն սակավաթիվ լաբորատորիաներ: Ակնկալվում է, որ միջազգային լավագույն փորձին ՀՀ օրենսդրության մոտարկմամբ, ինչպես նաև էտալոնային լաբորատորիաների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա իր արբիտրաժային լաբորատորիան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |