«ՎՏԲ-Հայաստանի» մոտ 200 քարտից գումար է դուրս բերվել. Բանկը խոստանում է 100%-ով հատուցել վնասը 3 մարտի 2016 - 20:51 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Ինչպես հատնում է բանկի մամուլի ծառայությունը, գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են: Հաճախորդներին, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաճախորդները տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել բանկ` ներկայացնելով համապատասխան դիմում: Այս պահի դրությամբ բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը: Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարության գործարքի արդյունքում, այսինքն նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին: Տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է և խարդախությունը իրականացվել է բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |