McDonald's-ը հերքում է՝ Հայաստանում ռեստորան բացել մտադիր չեն 3 մարտի 2016 - 21:29 AMT PanARMENIAN.Net - McDonald's ցանցը չի պատրաստվում Հայաստանում ռեստորաններ բացել: Այդ մասին հայտնել է Եվրոպայում ցանցի ներկայացուցչության մամուլի խոսնակ Ջոանա դե Քոնինգը, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն: Ավելի վաղ վրացի գործարար Թեմուր Չկոնիան տեղեկացրել էր Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացելու մտադրության մասին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald's ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ լուծումը դրական կլինի: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել էր, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |