Ստամբուլի ոստիկանությունում տագնապ է հայտարարված. Հարձակումները շարունակվում են 4 մարտի 2016 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանական ուժերի վրա մարտի 3-ին իրականացված հարձակումից հետո քաղաքի շատ շրջաններում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, հայտնում է Tert.am-ը sozcu.com.tr-ի վրա հղումով: Ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք փախուստի էին դիմել, այնուհետ՝ սպանվել։ Երկու զինյալ կին հարձակում է գործել ոստիկանների ավտոբուսի վրա Ստամբուլի արվարձաններից մեկում: Ըստ տեղական ԶԼՄ-ների, նրանցից մեկը ինքնաձիգից կրակել է ավտոբուսի ուղղությամբ, իսկ մյուսը` նռնակ է նետել: Հարձակումը կատարվել է այն պահին, երբ ավտոբուսը կանգնել է Բայրամփաշա շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ: Այդ հարձակումից հետո, երեկոյան ժամերին, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա: Փամփուշտներից մեկը հասել է ուղեկցող մեքենային, ինչի հետևանքով այն բռնկվել է: Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Երրորդ հարձակման թիրախում եղել է Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ համալսարանի ռեկտորին պատկանող մեքենան։ Ժամը 21:00-ի սահմաններում ռեկտորի մեքենայի ուղղությամբ կրակել են ինքնաձիգներից, ինչի հետևանքով վիրավորվել է նրա վարորդը: Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Օքմեյդանը շրջանում, այստեղ կրակ են բացել հերթապահություն իրականացնող ոստիկանների զրահապատ մեքենայի ուղղությամբ: Վիրավորներ չկան: Կասկածյալները փախուստի են դիմել ոտքով: Կրակոցների ձայներ են լսվել նաև Սարըյերում գտնվող ոստիկանական դպրոցի մոտ: Դրանից հետո ոստիկանությունը տագնապ է հայտարարել: Միայն 2016-ի ատաջին ամիսներին Թուրքիայում 2 խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում: Հետաքննության շրջանակում իշխանությունները 22 կասկածյալ են ձերբակալել, նրանցից 14-ը կալանավորվել է: Հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեդ զբոսաշրջային վայրում պայթյունի հետևանքով զոհվեց 10 մարդ, տուժեց` 17-ը, հիմնականում օտարերկրացիները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |