Ռուսաստանն իր ներդրումը կունենան Կովկասում իրավիճակի նորմալացաման գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ դեռեւս բարձր է հակամարտությունների հավանականությունը Կովկասում, սակայն այն կնվազի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման հետ: Ըստ Պուտինի, լավատեսությունը գնալով աճում է: Սակայն, ինչպես ասել է ՌԴ նախագահը Սոչիում Հայաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, բախումնային ներուժը դեռեւս շատ մեծ է, եւ ցավոք, դեռեւս չի հաջողվել կարգավորել առավել սուր հարցերը:



Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն իր ներդրումը կունենան Կովկասում իրավիճակի նորմալացաման գործում: «Կաշխատենք այդ ուղղությամբ, եւ Ռուսաստանն իր ներդրումը կունենա այդ հարցերի լուծման գործում, կանի այն ամենը, ինչ ներում են մեր ուժերը, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»,-ասել է նախագահը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---