Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում![]() 4 մարտի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մարտի 4-ին բացել է իր հերթական՝ 12-րդ մասնաճյուղը Երևանում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում: Համաձայն իր ռազմավարության՝ Ամերիաբանկը ստեղծում է հնարավոր բոլոր պայմանները հաճախորդին հասանելի լինելու համար, և բացի մի շարք օնլայն ծառայություններ առաջարկելուց, մասնաճյուղերում սահմանվում է նաև երկար աշխատանքային գրաֆիկ՝ մասնավորապես՝ «Երիտասարդական» մասնաճյուղն աշխատելու է հատուկ գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև 21:30-ը: Նորաբաց մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում մինչև 2016-ի հունիսի 1-ը: Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում մասնաճյուղի բացման նպատակահարմարությունը կապված է հաճախորդների հարմարավետությունն ապահովելու հետ: «Մենք փորձում ենք աշխատել այն վայրերում, որտեղ մեր հաճախորդների որոշակի կենտրոնացում կա, իսկ քաղաքի այս հատվածը բավականին ակտիվ է. «Մետրոնոմ» առևտրի կենտրոնը բավականին շատ այցելուներ է ունենում: Ծրագրում ենք այստեղ բավական քանակությամբ նոր հաճախորդներ ներգրավել: Նաև գործող հաճախորդների համար հարմար տեղանք է», - ասեց Բարսեղյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին: Նա տաև տեղեկացրեց, որ մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները. 1. Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում. - Bisiness քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ - Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ 2. Նոր ֆիզիկական անձի արտարժույթով հաշվի անվճար բացում՝ անկախ արժույթի տեսակից և անվճար միացում օնլայն Ամերիաբանկ համակարգին 3. Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում հաշիվ բացող նոր հաճախորդներին ArCa Classic, Visa Electron կամ Cirrus Maestro պլաստիկ քարտերի տրամադրում՝ առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իսկ Visa/MasterCard Gold կամ Visa/MasterCard Platinum քարտատեսակների համար՝ առաջին տարվա սպասարկման վճարը սահմանվում է 50% զեղչով: Արդեն հաճելի ավանդույթ է դարձել, երբ Ամերիաբանկը մասնաճյուղ է բացում գարնանամուտին և «Երիտասարդական» մասնաճյուղի բացման կապակցությամբ կանանց տոնին ընդհառաջ հանդես է գալիս հատուկ առաջարկով: Բոլոր կին հաճախորդները, ովքեր 2016-ի մարտի 4-ից մինչև 2016-ի մարտի 9-ը ներառյալ ժամանակահատվածում ցանկություն կունենան ձեռք բերել Visa Gold կամ masterCard Gold պլաստիկ քարտ՝ Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում քարտը կստանան մեկ տարվա անվճար սպասարկմամբ: Մասնաճյուղի հարակից տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակացմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմանները: Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Euromoney, Global Finance և he Banker/FT հեղինակավոր ամսագրերի մրցանակների, Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ անել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ: Կարդացեք նաև՝ Ամերիաբանկի և Յուքոմի նոր ծառայությունը ՀՀ-ում՝ TV բանկինգ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |